Ներքին 4 տարի առաջ - 23:11 09-06-2022

Պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջև․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի՝ Իշխան Սաղաթելյանին վերաբերող ելույթին․

«Ուզու՞մ եք հասկանալ, թե Նիկոլն ինչպես կազմակերպված անկազմակերպվածությամբ գիտակցաբար երկիրը պատերազմում տարավ պարտության. մեկ օրինակ ԱԺ նիստւմ վառ ցուցադրվեց ու հրապարակվեց:

Այսպես՝ քպ-ականների շարքերում կա նախկինում ձկնագողությամբ զբաղված մեկը, որի թեւերին կարելի է նշմարել բազում սպիներ: Մինչեւ հիմա չի հերքել, որ ինքնավնասում է արել, ՀՀ զինված ուժերում չծառայելու համար: Ու այսօր խոսել է, թե ջոկատ է ունեցել, որշումներ է կայացրել: Հասկանալի՞ է, թե ինչ քաոս է նիկոլը ստեղծել մարտի դաշտում ու թիկունքում, եթե նման մեկը իրեն ջոկատի հրամանատար է հռչակում:

Սա հոխորտացել է, թե Իշխան Սաղաթելյանի հորն էլ բերել են իր ջոկատ: Պատերազմի օրերին դեռ Գեղամավանի գյուղապետ Վաչիկ Սաղաթելյանին լավ ճանաչելով, պատկերացնում եմ, թե ինչ երկխոսություն կլիներ 60-նն անց Վաչիկ հոպարի ու այդ ձկնգողի միջեւ:

Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած, որ օդում ստերով հոխորտում է, բա որ մի օր Սեւանի ափին իրոք հանդիպի Վաչիկ Սաղաթելյանին, ի՞նչ է անելու... Միշտ զարմանում եմ սրանց վրա: Կարծում են մեր երկրում նիկոլից հետո էլ կյանք չի՞ լինելու...»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան