Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:14 28-02-2024

Կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես քաշվել եք մի անկյուն․ Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին

«Վերջին շրջանում վայրիվերումներ են ՀՀ-Ռուսաստան հարբերությունների շուրջ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների շուրջ և եթե Նիկոլ Փաշինյանն արևմտյան որևէ մայրաքաղաքում է կամ տեսնում է արևմտյան որևէ լրատվամիջոցի միկրոֆոն մի ամբողջ բողոքի գիրք է բացում ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Անդրադառնալով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությանը պատգամավորն ասաց․ «Ի վերջո, մենք գործ ունենք ռազմաքաղաքական միավոի հետ, որին միացել ենք միջազգային պայմանագրով, որ վավերացվել է խորհրդարանում, առնվազն կասեցումը պետք է հիմնավորված, փաստաթղթավորված լինի։ Հայաստանը որևէ քայլ անո՞ւմ է՝ ՀԱԱՊԿ-ի հետ հարաբերություններում հստակություն մտցնելու ուղղությամբ, կա՞ երկխոսություն ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խռով երեխայի պես ամեն մեկը քաշվել է մի անկյուն և սպասում ենք հերթական վտանգավոր իրավիճակին ՀՀ ասահմաններին»,-հարցրեց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հավանական է ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը դե յուրե սառեցնելը։

«Մենք հարց ենք տվել ՀԱՊԿ-ին և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել։ Մեր կարծիքով, այդ հարցի պատասխանի բացակայությունը մինչև հիմա սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության համար»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հարցն այն էր, թե որն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, իսկ հարցը ծագել է 2021 թ․ մայիսի, նոյեմբերի, և 2022 թ․ սեպտեմբերի իրադարձություններից հետո։

«ՀԱՊԿ-ի մեր գործընկերները հրաժարվել են իրադրությանը գնահատական տալ, ինչը առաջացրել է այս իրավիճակը։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում մեր գործունեության սառեցման մասին հայտարարությանը, դա նշանակում է, որ մենք ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն 1 տարի։ Մենք ՀԱՊԿ-ի միջոցառումներին տևական ժամանակ է չենք մասնակցում։ ՀԱՊԿ-ում որոշումների կայացումը չենք արգելափակում, բայց և չենք մասնակցում, որովհետև չունենք այն հարցի պատըասխանը, թե ինչու պետք է մասնակցենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան