Ուղիղ եթեր
Ով է Նյու Յորքի ոստիկանության գլխարկով ոստիկանը և ինչպես են չինարեն գրառումները հայտնվել հայ ոստիկանների համազգեստների վրա․ Ոստիկանության պարզաբանումը  
copy image url

Ով է Նյու Յորքի ոստիկանության գլխարկով ոստիկանը և ինչպես են չինարեն գրառումները հայտնվել հայ ոստիկանների համազգեստների վրա․ Ոստիկանության պարզաբանումը  

Ներքին 2 տարի առաջ - 13:46 08-06-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Մայիսի 31-ից համացանցում տարածվում էր ոստիկանության ծառայակցի մի լուսանկար, ում գլխին ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանական դեպարտամենտի ծառայողի գլխարկն էր։ Ոստիկանության աշխատակցի լուսանկարն արվել էր նախօրեին՝ ընդդիմության իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում։ Համացանցում քննարկվում էր, որ միգուցե գլխարկ կրողն ամենևին էլ ոստիկանության աշխատակից չէ, հատկապես, որ այդ օրերին լայնորեն քննարկվում էր նաև, որ որոշ օլիգարխներ վճարում են մարդկանց՝ ոստիկանի հանդերձանք հագնելու ու ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Շատերը հիշեցին նաև 2020 թ․-ին նոյեմբերին հայրենիքի փրկության շարժման ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած չինարեն գրառումներով և առանց տարբերանշանների սև համազգեստավորներին, ովքեր նույնպես ներկայացել էին ՀՀ ոստիկանության աշխատակիցներ։ Հետագայում ոստիկանության կողմից այդպես էլ պարզաբանում չեղավ, թե ովքեր էին սև համազգեստավորները, և թե ինչու են նրանց համազգեստի վրա չինարեն գրառումներ արված։

Օragir.news-ը երկու դեպքերի առնչությամբ պարզաբանում էր խնդրել ոստիկանությունից։ Մեր հարցման պատասխանը ստացել ենք և ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից մեզ տրամադրած պարզաբանումները։

Ըստ այդմ՝ մայիսի 30-ին Արամի փողոցում գտնվող ՀՀ կառավարության 3-րդ տան մոտ տեղի ունեցած անհնազանդության ակցիայի շրջանակներում ցույցի մասնակիցների և ոստիկանության ծառայողների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, որի հետևանքով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրաշտյանի համազգեստի ծառայողական գլխարկը վայր է ընկել և վնասվել։

«Ուստիկանության գնդապետ Արթուր Ումրաշտյանը կարգադրել է իրեն փոխանցել իր ծառայողական ավտոմեքենայում գտնվող և որպես հուշանվեր հանդիսացող ԱՄՆ Նյու Յորք քաղաքի ոստիկանության տարբերանշանով գլխարկը, որը տվյալ պահին եղել է միակ միջոցը՝ համազգեստի ամբողջականությունը չխախտելով ծառայությունը շարունակելու համար»։

Ոստիկանությունից մեզ նաև տեղեկացրել են, որ կարճ ժամանակում գլխարկը փոխարինվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության համար նախատեսված գլխարկով։

Անդրադառնալով 2020 թ․-ի նոյեմբերին ոստիկանների սև համազգեստներին և դրանց վրայի չինարեն գրառումներին՝ ոստիկանության նույն վարչությունից պարզաբանել են, որ 2020 թ․-ի նոյեմբերին կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Երևանի տարբեր հատվածներում հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում ոստիկանության ծառայողները սև համազգեստը կրել են ՀՀ կառավարության 2013 թ․-ի դեկտեմբերի 12-ի «Ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագրին ու այն կրելու ժամկետները սահմանելու և ՀՀ կառավարության 2012 թ-ի հուլիսի 4-ի թիվ 886-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1446-Ն որոշմամբ սահմանված կարգով։

Միաժամանակ քննությամբ պարզվել է, որ սև գույնի համազգեստով ծառայության իրականացումը պայմանավորված է եղել հիշյալ ծառայողների մեծ մասի՝ մարտական գործողությունների կատարմանը մասնակցելու ընթացքում համազգեստները վնասվելու և օգտագործման համար ոչ պիտանի դառնալու, ինչպես նաև ծառայության իրականացման ընթացքում ստորաբաժանման ծառայողները համազգեստների միատեսակությունն ապահովելու նկատառումով, իսկ այլալեզու գրառումներով ծառայողների զրահաբաճկոններ կրելը պայմանավորված է եղել մարտական գործողություններին մասնակցելուց հետո նրանց՝ անմիջապես հասարակական կարգի պահպանությանը ներգրավելով, ինչի արդյունքում հիշյալ ծառայողները զրկված են եղել նշված գրառումները մաքրելու և ՀՀ ոստիկանության տարբերանշանները փակցնելու հնարավորությունից։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ
13:35 Երեխեքը գնացել են ձիերի հետևից ու բռնվել, ասում են՝ Լաչին են տարել․ նոր մանրամասներ՝ սահմանին մոլորված անչափահասներից