Սպորտ 4 տարի առաջ - 23:02 07-06-2022

Հայտնի է, թե ինչու է ձգձգվում Մխիթարյանի՝ «Ինտեր» տեղափոխությունը

Հենրիխ Մխիթարյանը մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն, սակայն իրավիճակը դեռևս վճռորոշ հանգուցալուծում չի ստացել։

Ուշագրավ տեղեկություն է հայտնել «sempreinter»-ը. ըստ աղբյուրի՝ «Ինտերի» բժշկական անձնակազմը հորդորել է սպասել այնքան, մինչև Մխիթարյանը վերջնականապես ապաքինվի վնասվածքից։ Նշվում է, որ օրերս կլինի դրական եզրակացությունը, որից հետո Հենրիխը պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի «Լեսթերի» դեմ խաղում վնասվածքի պատճառով որոշ ժամանակ բացակայեց, այնուհետև խաղադաշտ վերադարձավ եզրափակչում, սակայն վնասվածքը զգացնել տվեց և փոխարինվեց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագը «Ինտեր» է տեղափոխվելու ազատ խաղացողի կարգավիճակով։ Մխիթարյանը «ներաձուրիների» հետ կստորագրի 2 տարվա պայմանագիր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող