Ավելին 4 տարի առաջ - 22:29 06-06-2022

ՌԴ-ի բոլոր բուհերը հեռացվել են Բոլոնյան համակարգից

Բոլոր ռուսական բուհերը հեռացվել են Բոլոնիայի կրթական համակարգից։ Այս մասին «Ռուսաստանի Դաշնությունում բարձրագույն կրթության համակարգի զարգացման հիմնախնդիրները ժամանակակից պայմաններում» թեմայով Դաշնային խորհրդի գիտության, կրթության և մշակույթի կոմիտեի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է ԿԳՆ փոխնախարար Դմիտրի Աֆանասևը», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ապրիլի 11-ին Բոլոնիայի խումբը հայտարարեց Բոլոնիայի գործընթացի բոլոր կառույցներում Ռուսաստանի և Բելառուսի Հանրապետության ներկայացուցչությունը դադարեցնելու որոշման մասին»,- պարզաբանել է Աֆանասևը։

Նա նշել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությանն աջակցելու վերաբերյալ Ռուսաստանի ռեկտորների միության կոչի ստորագրումից հետո երկրի կրթական կազմակերպությունները փաստացի հեռացվել են Բոլոնիայի գործընթացից։