Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:22 04-06-2022

Այն, որ գետնին հայտնված տարեց տղամարդուն ծեծի են ենթարկում, հստակ ցուցում է . Աննա Գրիգորյան

«Երեկ ժողովրդի նկատմամբ իրականացվածը իրավական գնահատականի կարժանանա, ես կուզեմ բարոյական և քաղաքական գնահատական հնչեցնել։ Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ կա հստակ հրաման՝ ոստիկանությանը տրված, որ անխնա, առանց տարբերակելու՝ ում նկատմամբ պետք է ուժ կիրառվի, ուժ կիրառել, նույնիսկ, եթե պետք է, երեխայի նկատմամբ, կնոջ նկատմամբ, տարեց մարդու նկատմամբ։ Իմ կողքին կանգնած էր 60-ն անց տղամարդ, տղամարդուն ուղղակի գցեցին գետնին, 10 հոգով ծեծի ենթարկեցին այդ մարդուն,մինչև մենք հազիվ հասցրեցինք տարեց մարդուն այդտեղից հանել անգիտակից վիճակում, հետո իրեն հիվանդանոց տեղափոխեցին արդեն։ Այն, որ գետնին հայտնված տարեց տղամարդուն ծեծի են ենթարկում, դա հստակ ցուցում է։ Սա ուրիշ բան չի կարող նշանակել»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին և ոստիկանության գործողություններին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց
21:47 Քաղաքական հակասությունների պատճառով Արդենիսում 20 ընտանիք ճանապարհային խնդրի առաջ է կանգնել
09:01 Բազմաթիվ սնանկ կազմակերպություններ ևս կարող են իրենց բաժնեմասերը նվիրել ՀՀ֊ին
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:00 Դատախազությունից գնում են ԼյուքսեՆբուրգ