Արտաքին 4 տարի առաջ - 12:35 04-06-2022

Reuters-ի երկու լրագրող վիրավորվել է Սևերոդոնեցկի մոտ, նրանց վարորդը զոհվել է

Reuters-ի երկու լրագրողներ՝ լուսանկարիչ Ալեքսանդր Երմոչենկոն և օպերատոր Պավել Կլիմովը, վիրավորվել են ուրբաթ օրը, Սևերոդոնեցկի մոտ գնդակոծության տակ հայտնվելու հետևանքով։

Միջադեպի ժամանակ նրանք եղել են ռուսամետ անջատողականների տրամադրած ավտոմեքենայում՝ Ռուբեժնոյե տանող ճանապարհին։ Գնդակոծության հետևանքով ավտոմեքենայի վարորդը զոհվել է։ Նրա ինքնությունը դեռ պարզված չէ։

Լրագրողներին տեղափոխել են Ռուբեժնոյեի հիվանդանոց, որտեղ նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Երմոչենկոն թեթև բեկորային վնասվածք է ստացել, Կլիմովը՝ ձեռքի կոտրվածք։

Սևերոդոնեցկը և հարևան Լիսիչանսկը Լուգանսկի մարզի վերջին խոշոր քաղաքներն են, որոնք Ռուսաստանը դեռ ամբողջությամբ չի գրավել: Ուկրաինական կողմի տվյալներով, այժմ Սևերոդոնեցկի մեծ մասը ռուսական զորքերի վերահսկողության տակ է։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը