Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:36 04-06-2022

Դատավորները աշխատավարձի 50 և 80 տոկոսի չափով հավելավճար կստանան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Ըստ այդ նախագծում արվելիք փոփոխություններով, բարձրանալու է դատական համակարգի մի քանի ներկայացուցիչների աշխատավարձը։ Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով։ Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով»:
Իսկ ինչ գումարի մասին է խոսքը։ Վճառբեկ դատարանի նախագահը ստանում է 992 հազար դրամ մաքուր աշխատավարձ, ըստ այդմ՝ նրա դեպքում հավելումը կկազմի 496 հազար դրամ։ Իսկ պալատի նախագահը ստանում է 793 հազար դրամ աշխատավարձ, դատավորն էլ՝ 760 հազար դրամ եւ համապատասխանաբար հավելումները կկազմեն 396 հազար եւ 380 հազար դրամ։ Սահմանադրական դատարանի անդամների դեպքում պատկերը հետեւյալն է․ ՍԴ նախագահը ստանում է 1 մլն 582 հազար դրամ աշխատավարձ, իսկ հավելումը կկազմի 846 հազար դրամ, փոխնախագահի աշխատավարձը՝ 859 հազար դրամ, հավելումը՝ 687 հազար դրամ, դատավորներնէլ ստանում են 793 հազար դրամ եւ հավելումն էլ կլինի 634 հազար դրամ։
Հավելենք, որ այս դրույթների ամրագրման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ ակնկալվում է պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցների օգտագործում։ Նկատենք՝ այս հավելավճարները տրվում են ամեն ամիս»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան