Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:47 03-06-2022

Մեծ գործ ենք անում, մեծ գործերը հոռետեսություն ու շտապողականություն չեն հանդուրժում․ Յուրի Խաչատուրով

«Ես ցուցարարների մեջ մի փոքր հոռետեսություն եմ տեսնում, դա պետք է վերացնել, մենք մեծ գործ ենք անում։ Մեծ գործերը հոռետեսություն ու շտապողականություն չեն հանդուրժում»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ընթացքում ասաց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

«Մեծ գործերը սիրում են, երբ ամեն օր քարը քարի է դրվում, այդ ժամանակ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, երբ ամեն հաղթանակն անխուսափելի է լինում։ Անպայման հաղթանակ կլինի։ Պարզապես պետք է համբերություն հավաքել և սպասել։

Ես ուզում եմ մի քանի օրինակ բերել մեր պատմությունից։ 1998 թ․-ին Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարար էր, նա հրավիրում է ռազմական կոլեգիայի անդամներին, ես կայազորի պետ էի։ Նա մեզ հարց տվեց՝ դուք կո՞ղմ եք, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ո՞վ է կողմ, ձեռք բարձրացրեք։ Ոչ մեկը ձեռք չբարձրացրեց։ Դրանից հետո նա երկրորդ հարցը տվեց՝ կո՞ղմ եք, որ Արցախը անկախ լինի։ Բոլորս ձեռք բարձրացրինք։ Այդ ժամանակ նա ասաց՝ հիմա գիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Դրանից հետո նախագահը հրաժարական տվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում

Ձեզ գուցե հետաքրքրի