Արտաքին 4 տարի առաջ - 14:37 03-06-2022

Սիրիայում Թուրքիայի նոր գործողությունը թույլ կտա վերահսկողության տակ վերցնել սահմանի 600 կմ-ը. Türkiye

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում նոր անդրսահմանային գործողության անցկացումը Անկարային թույլ կտա վերահսկողության տակ վերցնել համատեղ սահմանի 600 կմ հատվածը, գրում է Türkiye թերթը՝ հղում անելով ռազմական և դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ըստ այդմ, դա կնպաստի, որ հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները հասնեն նվազագույնի, նշվում է հրապարակման մեջ։

Որոշ հատվածներում գործողությունը, ըստ թերթի, կանցկացվի 45 կմ խորության վրա, ինչը թույլ կտա «ազատագրել» 470 սիրիական բնակավայր։ Թել-Ռիֆաթ և Մանբիջ շրջանների նկատմամբ վերահսկողությունը, լրատվամիջոցների տվյալներով, Թուրքիային թույլ կտա ստեղծել 35 կմ անվտանգության գոտի և կատարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից առաջադրված ռազմավարական խնդիրը։

Նա հունիսի 1-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել էր հարակից տարածքներում նոր ռազմական գործողության մեկնարկի մասին։ Նրա խոսքով, թուրքական կողմը նախ «ահաբեկիչներից կմաքրի Թել-Ռիֆաթ և Մանբիջ շրջանները»։ Հիմնական նպատակ է նա համարել է 30 կմ-ով անվտանգության գոտու ընդլայնումը, որը ստեղծվել է 2019 թվականի հոկտեմբերին «Խաղաղության աղբյուր» գործողությունից հետո։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
23:56 Ադրբեջանական կողմը հետաձգել է հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը Երևանում
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի