Մարիուպոլից Ռուսաստանի նավահանգիստ է ժամանել առաջին նավը՝ բեռնված մետաղով
copy image url

Մարիուպոլից Ռուսաստանի նավահանգիստ է ժամանել առաջին նավը՝ բեռնված մետաղով

Արտաքին 2 տարի առաջ - 14:13 03-06-2022
Մարիուպոլից Ռոստովի մարզի նավահանգիստ է ժամանել առաջին նավը՝ բեռնված մետաղով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով «Ռոստովյան նավահանգիստ» ԲԲԸ ներկայացուցչին։

Նրա խոսքով, նավը կանգնած է Նիժնեգնիլովսկու խարսխակայանում՝ սպասելով մաքսատան բացմանը փաստաթղթերի ձևակերպման համար։

Մայիսի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է Մարիուպոլի ծովային նավահանգստի ապառազմականացման աշխատանքների ավարտի մասին։ Ռազմական գերատեսչությունում նշել են, որ նավահանգիստը գործում է ամենօրյա ռեժիմով։