Ներքին 4 տարի առաջ - 19:12 02-06-2022

Ռեկտորների, պրոռեկտորների պահվածքը ցույց է տալիս, որ ուղիղ հրահանգ ունեն՝ իրենց ինչպես պահեն. Գեղամ Նազարյան

«Իշխանությունները խուսափում են խոսել Արցախի մասին, որը մենք վաղը կամրագրենք, որից հետո կշարունակենք մեր պայքարը»,- իր ճեպազրույցում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջ բերված «ջրբաժան» բառին՝ ասաց. «Դա մեր ջրբաժանը չի, այլ վարչախմբի ջրբաժանն է։ Իրենք սարից ա՞յն կողմ են, թե՞ սարից այս կողմ են։ Մենք վաղը արձանագրելու ենք, որ այս իշխանությունը հրաժարվում է հայտարարել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Նազարյանի խոսքով՝ գոյություն ունի անվտանգային լուրջ խնդիր, և իրենք ամեն ինչ անում են, որ ՀՀ-ն վերջնականապես չկոտրի ողնաշարը, ուզում են շարունակել ստեղծել այն հիմքը, որը թույլ կտա վերականգնել երկրի արժանապատվությունը։

Հարցին, թե «Դիմադրություն» շարժումը վերջին օրերին պետական հաստատություններում է լինում՝ պարզելու համար՝ իրենք կո՞ղմ են իշխանությանը և ծրագրին, թե՞ ոչ ՝ պատասխանեց. «Ռեկտորների, պրոռեկտորների պահվածքը ցույց է տալիս՝ ուղիղ հրահանգ ունեն, թե իրենց ինչպես պետք է պահեն։ Մենք ընդամենն ուզում ենք քաղաքացիներին բացատրել, որ, օրինակ, այն վեց միլիոն դոլարը, որը մայիսին հատկացվեց ոստիկաններին, այդ գումարով կարելի էր պարարտանյութ գնել և բաժանել գյուղացիներին»։

Տեսանյութը՝ քիչ անց։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան