Արտաքին 4 տարի առաջ - 18:12 02-06-2022

Սաակաշվիլիի մոտ զարգանում է նյարդաբանական պաթոլոգիան. «Էմպատիա»

«Էմպատիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժօգնություն չի ստանում «Վիվամեդ» կլինիկայում, որտեղ նա գտնվում է արդեն մի քանի շաբաթ՝ բանտից տեղափոխվելուց հետո։

«Բուժումը կողմնորոշված չէ ախտորոշումների վրա, և արդյունքը զրոյական է: Այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում հիմա, ընդամենը ախտանիշների վերացում է, մինչդեռ պետք է հիվանդությունը բուժել»,- լրագրողներին ասել է Ջիշկարիանին նախկին նախագահին այցելելուց հետո։

Նա նշել է, որ նախկին նախագահի հետազոտման հարցերով կենտրոնի մասնագետների հանձնարարականները կատարվել են մի քանի ամիս ուշացումով, օրինակ՝ դեկտեմբեր ամսից ստիպված են եղել սպասել ուղեղի ՄՌՏ-ի։

«Ես չգիտեմ՝ սա ադեկվա՞տ մոտեցում է, բայց բժշկության մեջ սա ադեկվատ չի համարվում»,- ասել է «Էմպատիա» կենտրոնի ղեկավարը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, Ջիշկարիանին հայտարարել է նաև, որ Սաակաշվիլիին պետք է որքան հնարավոր է շուտ տեղափոխել արտասահման՝ բազմապրոֆիլ ​​կենտրոն։

Նա ասել է, որ Միխեիլ Սաակաշվիլիի մոտ զարգանում է նյարդաբանական պաթոլոգիան:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews