Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:03 06-04-2022

Հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են նաև մշակույթի և արվեստի ուղղություններով. Ալեն Սիմոնյան

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, միջոցառման շրջանակում խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին` Ալեն Սիմոնյանը, մասնավորապես, ասել է, որ մեր երկրները, պահպանելով դարավոր ավանդական բարեկամական բնույթը, այսօր էլ զարգացնում են կապերը ոչ միայն քաղաքական եւ տնտեսական ուղղություններով, այլեւ՝ մշակույթի ու արվեստի ոլորտներում:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ նշել է, որ վերջին 30 տարիների ընթացքում բարեկամական հարաբերությունների բոլոր ոլորտներում մեծ եւ կարեւոր դրական փոփոխություններ կան:

Միջոցառմանը հնչել են հայ եւ ռուս հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ցուցադրվել են արխիվային բացառիկ փաստաթղթեր, հոդվածներ եւ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների պատմությանն առնչվող տարբեր հիշարժան լուսանկարներ Հայաստանի ազգային, հայկական «Արմենպրես» եւ ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունների արխիվներից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի