Արտաքին 4 տարի առաջ - 09:54 02-06-2022

ԱՄՆ-ը չեղարկել է դեպի Կուբա թռիչքների սահմանափակումները, որոնք մտցվել էին Թրամփի վարչակազմի կողմից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է դեպի Կուբա թռիչքների՝ Թրամփի վարչակազմի օրոք մտցված մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից թռիչքների արգելքը դեպի Կուբայի օդանավակայաններ, բացի Հավանայից, հաղորդում է Reuters-ը։

ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը հրաման է արձակել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խնդրանքով, որը հայտարարել է, որ ակցիան «ի աջակցություն Կուբայի ժողովրդի է և բխում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության շահերից»։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեղարկել են Կուբայի նկատմամբ նախկինում ներդրված մի շարք սահմանափակումներ և կուբացիների համար «տնտեսական հնարավորություններն ընդլայնելու համար» մեծացրել են մի շարք ծառայությունների հասանելիությունը։

Օրինակ, ԱՄՆ-ը չեղարկում է եռամսյակում 1000 դոլարի չափով դրամական փոխանցումների սահմանափակումները և թույլ է տալիս կանխիկ գումար ուղարկել՝ «ընտանիքներին միմյանց աջակցելու հնարավորությունները, իսկ ձեռնարկատերերին իրենց բիզնեսն ընդլայնելու համար»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին