Արտաքին 5 տարի առաջ - 14:43 01-02-2021

ՎՐԱՍՏԱՆԸ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՑ՝ 10 ԱՄԻՍ ԱՆՑ, ՎԵՐԱՑՆՈՒՄ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Վրաստանի իշխանությունները որոշում են ընդունել այլ երկրների հետ օդային հաղորդակցությունների սահմանափակումները վերացնելու մասին, որոնք ներդրվել էին 10 ամիս առաջ: Հաղորդում է ТАСС-ը:

Երկրի կառավարության կողմից հունվարի 22-ին ընդունված այս որոշումն ուժի մեջ է մտնում երկուշաբթի՝ փետրվարի 1-ից:

Վրաստանի հետ միջազգային թռիչքները վերականգնելու մասին արդեն հայտարարել են մի շարք ավիաընկերություններ, այդ թվում՝ SkyUp Airlines-ը, FlyDubai-ը, Ukrainian International Airlines-ը,ինչպես նաև Air Arabia-ն և Pegasus Airlines-ը:

Վրաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար պարտադիր պայման է կորոնավիրուսի դեմ ցանկացած պատվաստման վկայագիր ունենալը: Բացառություններ են մտցվել ԱՄԷ-ի, ԱՄՆ-ի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի, Շվեյցարիայի քաղաքացիների և ԵՄ երկրների բնակիչների համար, սակայն նրանք պարտավոր են ներկայացնել COVID-19-ի համար ՊՇՌ թեստի արդյունքները:

Աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 103.4 մլն վարակակիր, 75 մլն-ից ավելի մարդ առողջացել է, 2.2 մլն-ից ավելի մարդ՝ մահացել: Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակված ավելի քան 3.8 մլն մարդ:

Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը: Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»: Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է COVID-19-ի դեմ երկրորդ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին, որը կոչվում է «ԷպիՎակԿորոնա»: Այն ստեղծվել է նովոսիբիրյան «Վեկտոր» կենտրոնի կողմից:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին