Ներքին 7 ամիս առաջ - 14:05 26-01-2026

Իրանը վերացնում է համացանցին հասանելիության սահմանափակումները

Իրանը վերացնում է միջազգային համացանցին հասանելիության բոլոր սահմանափակումները, հաղորդել է ռուսական ТАСС-ը՝ հղում անելով իրանական դիվանագիտական ​​աղբյուրի։

«Ոչ միայն վերացվել են ազգային համացանցային հարթակի բոլոր սահմանափակումները բոլոր ոլորտներում, այլև միջազգային համացանցային սահմանափակումները նույնպես աստիճանաբար վերացվում են՝ սկսած հունվարի 19-ից»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ռուսական աղբյուրը նշում է, թե Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համապատասխան մարմիններին ուղղված նամակում պահանջել է վերացնել բոլոր սահմանափակումները՝ համացանցային շուկան վերակենդանացնելու և միջազգային համացանցին հանրային հասանելիությունն ապահովելու համար, և այս գործընթացն այժմ ընթացքի մեջ է:

Նշենք, որ Իրանում համացանցի հասանելիությունը սահմանափակվել է բողոքի ցույցերին զուգահեռ, որ մարդիկ չիմանան զոհերի ճգրիտ թիվը։ Իրանում համացանցի հասանելիությունը վերականգնելու վերաբերյալ հավաստի տեղեկատվություն մինչ այս պահը չկա։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին