Ներքին 4 տարի առաջ - 09:38 01-06-2022

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Ամեն տարի հունիսի 1-ին տոնվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս օրը հաստատել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիան: Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում, ամենուր սովորաբար կազմակերպվում են միջոցառումներ։

Այսօր նշվում է ևս մեկ տոն՝ ծնողների համաշխարհային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ընթացքում 2012 թվականի սեպտեմբերին: Սկսած 2013 թվականից՝ նշվում է ամեն տարի ամռան առաջին օրը՝ «աշխարհում բոլոր ծնողների պատվին»։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին