ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կապի մեջ է հութիների հետ։
«Մենք կապի մեջ ենք հութիների հետ»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտնել է, որ շաբաթ օրը Էր-Ռիադի միջազգային օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է 12 և վիրավորվել 309 մարդ։
Հութիների դեմ պայքարող արաբական կոալիցիայի խոսնակը հարձակման մեջ մեղադրել է եմենյան շարժմանը՝ հայտարարելով, որ այն անպատասխան չի մնա։
Հութիների շարժումը, որը Սաուդյան Արաբիայի հետ հակամարտության շրջանակում պարբերաբար թիրախավորում է այդ երկրի տարածքում գտնվող օբյեկտները, դեռևս չի ստանձնել այս հարձակման պատասխանատվությունը։