Արտաքին 2 տարի առաջ - 21:28 16-01-2024

ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար

Ամերիկյան ուժերը հականավային հրթիռները ոչնչացնելու համար հարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Պաղեստինյան անկլավում գործողությունը դադարեցվի: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաշվարկներով՝ անցած տարվա նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում գրոհել են ավելի քան 20 քաղաքացիական նավ:

Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և սուզանավեր, հարվածել են «Անսար Ալլահի» օբյեկտներին Եմենի մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Սանայում և Հոդեյդայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների և պաշտպանական են:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց