Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 14:37 31-05-2022

Աշխարհում ամենամեծ վիսկիի շիշը վաճառվել է 1,3 մլն դոլարով

Շոտլանդիայում աճուրդում վաճառվել է աշխարհում ամենամեծ վիսկիի շիշը, գրում է Metro պարբերականը։ 311-լիտրանոց անոթը գնորդին արժեցել է 1,3 մլն դոլար։

Հաղորդվում է, որ 32 տարվա վաղեմության վաճառված վիսկին պատկանում է Macallan ապրանքանիշին: Շշի բարձրությունը, որի մեջ լցրել են ալկոհոլը, 180 սմ է: ԶԼՄ-ների տվյալներով, դրա ծավալը հավասար է 444 սովորական շշի ծավալին, ինչը թույլ է տվել նրան հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։

Դենիել Մոնքը՝ հսկայական շշերի ստեղծման նախագծի նախաձեռնողներից մեկը, հայտնել է, թե որտեղից է ծագել այդ գաղափարը: «Նախագիծը ստեղծվել է ի հիշատակ իմ հայրիկի, որը եղել է հետազոտող և հասել է բազմաթիվ ձեռքբերումների»,- ասել է տղամարդը:

Ամենից շատ դիտված

20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
13:00 Հարուստ վարկառուներ․ մաստեր–կլաս՝ Սուրեն Պապիկյանից և Ալեն Սիմոնյանից
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան
18:23 Դե ադրբեջանցին հո՞ ընդդիմադիր կամ Սրբազան չի, որ մեկ ժամում գետին տապալելու օպերացիա իրականացնեին
19:40 Ռազմական ու քրեական հանցագործ զինվորին Հայաստանն անկասկած հանձնելու է Բաքվին՝ «որպես բարի կամքի դրսևորում»
21:13 Ռուսաստանը ստիպված է եղել զենքով պաշտպանվել՝ ի պատասխան Ուկրաինայի ակնհայտ ագրեսիայի. Պուտին