Ներքին 4 տարի առաջ - 12:08 31-05-2022

Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ. Ալեն Սիմոնյան

«Իրենք մնացել են իրենց «պրիոմի» տակ։ Չեմ կարծում՝ իշխանությունը իրենց օգնի դուրս գալ այդ ծանր վիճակից։ Մենք նրանց թույլ ենք տալու իրենք մինչև վերջ մաշեցնեն իրենց բոլոր հնարավորությունները։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ժողովրդից ներղություն խնդրել, ես ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներից, որ նրանք ստիպված են լինում այս խցանումների, իրավիճակների ականատեսը լինել, մի քիչ դիմացեք, և ամեն բան կավարտվի»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Դիմադրության» շարժման գործողություններին։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չի՞ ուզում քաղաքացիներից ներողություն խնդրել այն չարիքների համար, որոնք եկան իրենց կառավարման օրոք, Սիմոնյանն ասաց. «Դրա համար մենք վաղուց ներողություն խնդրել ենք, և դրա համար մենք գնացել ենք ընտրության ընդամենը ութ ամիս առաջ։ Այն իշխանությունը, որ մեզ տվել էին 2018-ին, մենք վերադարձրել էինք ժողովրդին, և ժողովուրդը նորից պատվիրակել է այնպիսի ընտրություններով, որը որևէ մեկի մոտ կասկած չի առաջացրել»։

Անդրադառնալով ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին՝ Սիմոնյանն ասաց. «Հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, այդ հայտարարությունը հերթական փորձն է իրավիճակից ինչ-որ ելք գտելու, այն, որ Իշխան Սաղաթելյանը ամեն օր բեմից ինչ-որ ժամանակ է նշում՝ մի քանի օր, մի քանի ժամ, իրենք չեն հասկանում, որ այդ ամենով իրենց կանգնեցնում են տուպիկի առաջ, և փորձում են այդ տուպիկից ինչ-որ ելք գտնել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից