Արտաքին 4 տարի առաջ - 23:52 30-05-2022

Պուտինը պարզեցրել է Ուկրաինայի որբերին Ռուսաստանի քաղաքացիության տրամադրումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի որբերին, այդ թվում՝ ինքնահռչակ ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից, Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու պարզեցված ընթացակարգի մասին: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Հրամանագիրը տարածվում է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և անգործունակ անձանց վրա։ Այն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

Երեխայի կամ անգործունակ անձի համար քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել խնամակալներ Ռուսաստանի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի կամ Ուկրաինայի քաղաքացիներից, ինչպես նաև բժշկական, կրթական և այլ կազմակերպությունների ղեկավարները, որոնք տեղակայված են ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում կամ Ռուսաստանի բանակի կողմից փետրվարի 24-ից օկուպացված ուկրաինական Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել