Արտաքին 4 տարի առաջ - 15:33 30-05-2022

Մենք անկեղծորեն շարունակում ենք ՀՀ-ի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի ձևավորմանը:

«Մենք գոհ ենք Ադրբեջանի ու Հայաստանի ձեռնարկած քայլերից, որոնք ուղղված են նրանց միջև խնդիրների ուղիղ լուծմանը: Թուրքիան աջակցում է սահմանային խնդիրների կարգավորմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և տրանսպորտային միջանցքների բացմանն ուղղված կողմերի ջանքերին»,- ասել է նա։

Էրդողանի խոսքով, Անկարայի գոհ է մայիսի 24-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային հանձնաժողովի առաջին նիստից։

«Մենք էլ անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացը,- հավելել է Էրդողանը,- որպես տարածաշրջանի ժողովուրդներ՝ մենք պետք է միասին կառուցենք ապագան: Ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ մենք Ադրբեջանի կողքին ենք: Թուրքիան լիակատար աջակցում է այն մնայուն խաղաղությանը, որն Ալիևը ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել