Ներքին 4 տարի առաջ - 19:07 28-05-2022

Սեւակ Խաչատրյանին եւ ընկերներին մեկուսացրել են, որպեսզի Փաշինյանի դեմ ակցիա չանեն

Էջմիածնի ավագանու ընդդիմադիր անդամներից Սեւակ Խաչատրյանին եւ նրա ընկերներին այսօր բերման էին ենթարկել։ Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, ապա երեք ժամ անց ազատ են արձակվել Աստիկանության բաժանմունքից։

Խաչատրյանը, որը «Դիմադրության» շարժման մասնակիցներից է, Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ո՛չ բնակարաններում, ո՛չ ավտոմեքենաներում խուզարկություն տեղի չի ունեցել, իրենց տարել են Ոստիկանության բաժանմունք, ֆիզիկապես խուզարկել եւ ոչինչ չեն հայտնաբերել․ «Մեզ բացատրել են, որ բերման են ենթարկել զենք-զինամթերք պահելու կասկածանքով, չեն ասում, թե ինչից է կասկածանքը եղել, ասում են՝ իրենց օպերատիվ տվյալներն են»։

Խաչատրյանը կարծում է, որ իրենց բերման են ենթարկել քաղաքական դրդապատճառներով, մասնավորապես քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզում է եղել, որպեսզի նրա դեմ ակցիա չանեն, իրենց մի քանի ժամով մեկուսացրել են եւ բաց թողել այն ժամանակ, երբ Փաշինյանն արդեն մարզում չի եղել։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին