Արտաքին 4 տարի առաջ - 18:32 28-05-2022

Պուտինը երկքաղաքացիության մասին համաձայնագիր է ստորագրել Հարավային Օսիայի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության բնակիչների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու ընթացակարգը պարզեցնելու վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին։ Օրենքը հրապարակվել է շաբաթ օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Փաստաթուղթը Ռուսաստանի և Հարավային Օսիայի կողմից ստորագրվել է 2021 թվականին։ Այն նախատեսում է, որ մի երկրի քաղաքացիները կկարողանան ստանալ մեկ այլ երկրի քաղաքացիություն՝ չհրաժարվելով ունեցած քաղաքացիությունից։

Պարզեցված կարգով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար դիմում կարող է ներկայացնել հանրապետության 18 տարին լրացած ցանկացած աշխատունակ բնակիչ, հայտնում է «Ռես2» լրատվական գործակալությունը։ Մինչև 14 տարեկան երեխաները կստանան նույն քաղաքացիությունը, ինչ նրանց ծնողները: Մինչև երեխայի 18 տարին լրանալը ծնողները կարող են նրա համար քաղաքացիություն ընտրել գրավոր դիմումի հիման վրա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի