Միտք Ներքին 4 տարի առաջ - 22:59 27-05-2022

Ադրբեջանցիների թղթերով հաստատվածներ, բանակից թռածներ. Նիկոլի ֆան-ակումբի անդամները

Վերջերս Նիկոլ Փաշինյանին՝ առանց «Նիկո՛լ, դավաճան»-ի Բրյուսելում դիմավորած մի խումբ մարդիկ, պարզվում է, այդտեղ ապաստանած, գրող-հրապարակախոս ներկայացող Սոնա Արշունեցու ընտանիքի անդամներն են: Այս կինը, որ կարողացել է ինչ-ինչ թղթերով դասավորվել Բրյուսելում, մի 1000 եվրո թոշակ ու բժշկական ապահովագրություն «կպցնել» Բելգիայի կառավարության հաշվին, հիմա էլ որոշել է հեռվից փրկել հայրենիքը եւ անձամբ Նիկոլին:

Նա ֆեյսբուքի իր էջում պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում, վիրավորական արտահայտություններ անում արցախցիների ու բոլոր նրանց հասցեին, ում կարծիքը տարբերվում է իր սիրելի վարչապետի կարծիքից: Բոլոր գրառումներն էլ եզրափակում է «դուխով» չարչրկված բառով:

«Բելգիահայությունը թիկունքիդ է, դուխով, վարչապե՛տ ջան»,- Նիկոլին սատարող մի գրության մեջ ասում է սույն տիկինը, բելգիահայությունն էլ պարզվում է միայն իր ընտանիքի անդամներն են:

Մեկ այլ գրառմամբ այս «գրողը» գուժում է, թե Արցախից զենք են բերում Հայաստան, ու իր սրտի վարչապետին խորհուրդ տալիս ցրել ցույցերն ինչպես Եվրոպայում՝ ջրաշիթով ու գազով, մյուսով պահանջում է պատասխանատվության ենթարկել արցախցի մանկավարժին՝ վարչապետի հանդեպ ատելություն սերմանելու համար:

Իր գրական «արտաթորանքը» թողած՝ նա հիմա էլ անցել է «քաղաքական վերլուծությունների»:

Ու քանի որ Սոնա Արշունեցի կոչվածը պարբերաբար հատում է «կարմիր գծերը», որոշ շրջանակներ մտադիր են հարցում ուղարկել Բելգիայի համապատասխան մարմիններին՝ պարզելու, թե նա ինչ հիմքով է ապաստան ստացել, որովհետեւ նրա նման շատերը Բելգիայում ապրում են որպես Հայաստանից փախած ադրբեջանցիներ, որոնց իբրև թե հայերը «բռնաբարել» են: Նրանցից շատերի զավակները «թռել» են հայկական բանակից: Ու հենց այս մարդիկ են խոսում հայրենիքից ու ազգային շահից եւ հեռվից մեզ դասեր տալիս: Նրանք Նիկոլի ֆան-ակումբի անդամներն են:

Ամենից շատ դիտված

22:30 Բնակարաններ, մեքենա, 42.7 մլն կանխիկ, 56 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և նրա նախկին կնոջ ունեցվածքը
08:12 Ռուսաստանից սկսել են վախենալ. Հրապարակ
13:30 Ինչու գծերից գցեցին Ալեն Սիմոնյանին. 3 վարկած
12:56 Ոչ մի պաշտոն հավերժ չի և փառք Աստծո. Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից
20:26 Ես նախապես չեմ պլանավորել, որ Ալեն Սիմոնյանը չի լինելու ԱԺ նախագահ կամ պատգամավոր. Փաշինյան
14:05 Մամուլից եմ իմացել, անհեթեթություն է. ՀՀ-ն ունի նախագահ, որին շատ սիրում ու հարգում եմ. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնելու մասին
16:30 Ալեն Սիմոնյանը կարող է թիվ մեկ օլիգարխը դառնալ
22:05 Արտաշ Ասատրյանի որդին՝ Գրիշան, նմանակել է համացանցի օգտատերերից մեկին. ինչպես է արձագանքել քույրը
15:23 Պապարացիների բացահայտո՞ւմը, թե՞ PR քայլ. Մերի Քոչարյանին ու Թելման Խաչատրյանին միասին են նկատել
22:17 «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին