Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 20:59 27-05-2022

Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը հայհոյել է տնօրենին, հարված ստացել, բանը հասել է Նիկոլ Փաշինյանին

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում կրքերը գնալով ավելի են թեժանում։

Oragir.news-ը գրել էր, որ «Կոտայք» ՋՕ-ի ղեկավար է ընտրվել Կամարիսի նախկին գյուղապետ Գոռ Հակոբյանը, սակայն Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը՝ Ռուբեն Պետրոսյանը, մեզ հասած տեղեկություններով, օկուպացրել է տնօրենի աշխատասենյակը։ Մեզ ասել էին, որ նա տնօրենի աշխատասենյակից դուրս չի գալիս, մինչդեռ որևէ իրավունք չունի այնտեղ գտնվելու, իսկ ընտրված տնօրեն Գոռ Հակոբյանն էլ չի կարողանում իր լիազորություններն իրականացնել։

Օրերս նոր աղմկահարույց դեպքեր են տեղի ունեցել «Կոտայք» ՋՕ-ում։ Ընկերությանը մոտ կանգնած մեր աղբյուրը փոխանցում է, որ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը մինչ այժմ ընկերության կնիքը չի փոխանցում ընտրված տնօրենին, ստիպված նոր կնիք են պատրաստել։ Բացի այդ, Գոռ Հակոբյանին Կոտայքի մարզպետը վերջերս ներկայացրել է աշխատակազմին, իսկ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը բոլորի ներկայությամբ հայհոյել է նրան։ Գոռ Հակոբյանն էլ վրդովվել ու տվել է Ռոմանոս Պետրոսյանի եղբոր մռութին, աղմուկ-աղաղակ է սկսվել։ Դեպքին խառնվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնել Նիկոլ Փաշինյանին, Փաշինյանն էլ ասել է, թե իր մոտ կկանչի։

Մենք կապվեցինք Գոռ Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ նման աղմկահարույց դեպք է տեղի ունեցել, որ իրեն հայհոյել են, ինքն էլ հարվածել է․ « Ես ոչ մեկի հետ վիճաբանություն չեմ ունեցել, չէ, նման հարց չկա»,- պատասխանեց Հակոբյանը։

Հարցրինք՝ իսկ ի՞նչ է եղել, Հակոբյանը պատասխանեց, որ Ոստիկանությունում է, չի կարող խոսել, դուրս գա, հետո կխոսի։ Մենք հետագայում ևս փորձեցինք կապվել Գոռ Հակոբյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց