Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 11-11-2022

Հակոբ Սիմիդյանի նշանակած կադրերը՝ ընդդեմ Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի այստեղ նշանակած կադրերը պայքարում են նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի դեմ:

«ՊՈԱԿ-ում, այսպես ասած, կադրերի ջարդ է. Սիմիդյանի կադրերը հանդուրժել չեն կարողանում Պետրոսյանի կադրերին: Նոր «իշխանավորները» հներից (իրականում, սակայն, իրենց իսկ թիմակիցներից) ուզում են ազատվել ու դա անում են բացահայտ, ակնառու ձեւով, ինչը նկատելի է մյուս աշխատակիցների համար նույնպես»,- ասաց թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ դրա ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նիստուկացին բավականին քաջատեղյակ մեր զրուցակիցը:

Անտառային կոմիտեից որպես մեկնաբանություն մեզ ասացին, որ իրենց մոտ «արշալույսները շատ էլ խաղաղ են, լարված մթնոլորտ չկա»: Ի դեպ, նշենք, որ նույն քաղաքականությունը նաեւ նախկին նախարար Պետրոսյանն էր բանեցնում՝ փորձելով ազատվել իրենից առաջ նշանակված կադրերից:

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Մարատ Ատոմյանից տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց