Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:49 27-05-2022

Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Ամերիկյան համալսարանում

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։

Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։

Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։

Նշենք, որ Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2013-2016 թթ․-ին, եղել է արդարադատության նախարարի տեղակալ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի