Մամուլ 4 տարի առաջ - 08:31 27-05-2022

Ոստիկանների գործողությունների մասով 20 քրեական գործ է հարուցվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Զանգվածային անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր ՀՀ ոստիկանության համապատասխան աշխատակիցների՝ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների փաստերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել են 38 հաղորդումներ:
Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, նշել են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե անհնազանդության ակցիաների մեկնարկից ի վեր՝ մինչեւ օրս, ոստիկանների գործողությունների մասով քանի դիմում է ստացվել, ում կողմից, որին ինչ ընթացք է տրվել, քանի գործ կա հարուցված եւ ինչ առիթներով:
Այդ 38 հաղորդումներից 20-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին, 10-ով որոշում է կայացվել քրեական գործը հարուցելը մերժելու մասին, իսկ 8 հաղորդումների հիման վրա դեռեւս նախապատրաստվում են նյութեր:
Դատախազությունից նաեւ հայտնել են, որ քրեական վարույթ հարուցելու նախաձեռնության առիթ են հանդիսացել զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումները, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի եւ փաստաբանների հաղորդումներն ու պաշտոնական գրությունները:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել