Մամուլ 4 տարի առաջ - 08:23 27-05-2022

Մարտուն Գրիգորյանը դուրս կգա խմբակցությունից․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

««Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը բազմիցս հայտարարել է, որ շարժման ձախողումից հետո չի վերադառնա ԱԺ: Հայտնի է, որ Վանեցյանից հետո ցուցակում հաջորդը գյումրեցի Մարտուն Գրիգորյանն է, որը նախկինում ԲՀԿ քվոտայով էր մանդատ ստացել, ապա՝ ՀՀԿ-ի։


Վերջին շրջանում իշխանամերձ շրջանակներում խոսում են, որ Գրիգորյանը մանդատը վերցնելուն պես հայտարարելու է «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին: Նրա հետ վաղօրոք սկսել են բանակցել ՔՊ-ականները, սակայն Մարտուն Գրիգորյանը երեկ մեզ հավատացրեց, որ նպատակ չունի ապագայում դուրս գալ խմբակցությունից, լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ «Ես գնում եմ Ֆրանսիայի հրապարակ, պայքարի հետ եմ, հանդիպում եմ նախագահի հետ, Արթուր Վանեցյանի հետ, ու չկա նման բան»,- ասաց Գրիգորյանը։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը