Արտաքին 4 տարի առաջ - 15:13 25-05-2022

Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է Պաղեստինի նախագահի հետ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Պաղեստին և Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Պաղեստինի փաստացի կենտրոն հանդիսացող Ռամալլահ քաղաքում հանդիպել է նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Աբասի հետ քննարկել է պաղեստինյան խնդիրը և տարածաշրջանային այլ թեմաներ: Չավուշօղլուն Աբասին հրավիրել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Պաղեստինի ղեկավարի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուն հանդիպել է նաև իր պաշտոնակից Ռիյադ ալ-Մալիքին, ում հետ միասին նախագահել է նաև Թուրքիա-Պաղեստին համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը: Նշվում է նաև, որ 2 երկրների համագործակցությունն ավելի խորացնելու նպատակով կողմերը 9 պայմանագիր են ստորագրել:

Մայիսի 25-ին Չավուշօղլուն Իսրայելում կհանդիպի իր պաշտոնակից Յաիր Լապիդի հետ: Նախարարների առանձնազրույցից բացի, տեղի կունենա նաև պատվիրակությունների կազմով ընդլայնված հանդիպում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել