Արտաքին 4 տարի առաջ - 14:12 25-05-2022

Պուտինի դեմ անհաջող մահափորձ են կատարել ծագումով կովկասցիները. Ուկրաինայի ՊՆ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ անհաջող մահափորձ է կատարվել ծագումով կովկասցիների կողմից։

«Մոտ երկու ամիս առաջ մահափորձ է եղել, ինչպես ասում են, Կովկասի ներկայացուցիչների գծով։ Սա հանրային տեղեկատվություն չէ։ Լիովին անհաջող փորձ, բայց այն իսկապես տեղի է ունեցել։ Այս դեպքի մասին չի բարձրաձայնվել, բայց այն տեղի է ունեցել»,- ասել է Բուդանովը «Ուկրաինսկա պրավդա»-ին տված հարցազրույցում։

Ռուսաստանի իշխանությունների կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։ Անհնար է այս տվյալները ճշտել ընթացող պատերազմի ժամանակ։

Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը նաև զգալիորեն կրճատել է իր մերձավոր մարդկանց թիվը, այդ թվում՝ խմբավորումների ներսում պառակտման պատճառով, որոնք նախկինում աջակցում էին նախագահի քաղաքականությանը: Մասնավորապես, Բուդանովն ասել է, որ զինվորականները «չեն այրվում ռազմական գործողությունները շարունակելու ցանկությամբ»՝ իրենց շարքերում կրած զգալի կորուստների պատճառով, իսկ բիզնեսը կտրականապես դեմ է արտահայտվում պատերազմին՝ զգալի ֆինանսական կորուստների պատճառով, սակայն ձեռնարկատերերը պատրաստ չեն այդ մասին բացահայտ խոսել: Ռազմական գործողությունների օգտին հանդես են գալիս միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որոնք ի սկզբանե ցանկանում էին թաքցնել իրենց գործունեության ապահովման համար անհարկի ծախսերը, ասել է պարբերականի զրուցակիցը։

Բուդանովը հաստատել է նաև տեղեկություններն առ այն, որ Պուտինն ունի ծանր հիվանդություններ (ներառյալ քաղցկեղ):

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել