Արտաքին 4 տարի առաջ - 12:05 25-05-2022

ԱՄՆ ֆիննախը հրաժարվել է երկարաձգել արտոնագիրը, որը ՌԴ-ին թույլ է տալիս սպասարկել արտաքին պարտքը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ չի երկարաձգելու արտոնագրի ժամկետը, որը թույլ է տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում տեղադրված ծանուցման մեջ։

Արտոնագրի ժամկետը կավարտվի մայիսի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07:01-ին: Առանց այդ թույլտվության ՌԴ-ն չի կարողանա մարել պետական ​​պարտատոմսերը և կարող է հայտնվել դեֆոլտի եզրին:

Արտարժույթով հաջորդ պարտադիր վճարումը Ռուսաստանը պետք է կատարի մայիսի 27-ին։ ՌԴ ֆիննախը այդ մասով ստանձնած պարտավորությունները կատարել է նախապես՝ մայիսի 20-ին։ Հաջորդ վճարումները հունիսի 23-24-ին են։ Եթե ​​դրանք չարվեն, Ռուսաստանին պաշտոնական դեֆոլտ կարող է սպառնալ հուլիսի վերջին՝ 30-օրյա grace period-ի ավարտից հետո, նշում է The Bell-ը:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել