Արտաքին 4 տարի առաջ - 10:41 25-05-2022

Թեդրոս Գեբրեյեսուսը վերընտրվել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է եթովպացի դիվանագետ Թեդրոս Գեբրեյեսուսը։

Նրան աջակցել են քվեարկությանը մասնակցող ԱՀԿ անդամ 160 երկրներից 155-ի ներկայացուցիչները։ Գերմանիայի առողջապահության նախարար Կարլ Լաութերբախը դա «տպավորիչ արդյունք» է անվանել։ Միաժամանակ նշվում է, որ Գեբրեյեսուսը միակ թեկնածուն եղել։

2017թ.-ին Թեդրոս Գեբրեյեսուսը դարձավ ԱՀԿ-ը գլխավորող առաջին աֆրիկացին։

Նրա պաշտոնավարումը համընկավ ամբողջ աշխարհում COVID-19 համավարակի դեմ պայքարի դժվարին ժամանակահատվածին, որը դեռ շարունակվում է։

Մի շարք երկրներ խստորեն քննադատել են Գեբրեյեսուսի՝ որպես ԱՀԿ ղեկավարի գործունեությունը։ Միևնույն ժամանակ նա լայն աջակցություն ուներ, այդ թվում աղքատ երկրներից, ուր պատվաստանյութերի առաքմանն ԱՀԿ-ի ներկայիս ղեկավարն ակտիվորեն նպաստում էր:

Թեդրոս Գեբրեյեսուսը 57 տարեկան է։ Լրատվամիջոցները նշում են, որ վերջին շրջանում նա ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում այն ​​երկրների առողջապահական համակարգերի վիճակին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այդ թվում՝ Աֆրիկայի երկրների և Ուկրաինայի, որտեղ ռազմական գործողությունները դեռ շարունակվում են:

Ամենից շատ դիտված

09:42 Լավրովն ու Սոբյանինը կգլխավորեն «Եդինայա Ռոսիան». Պուտինը Մեդվեդևին կրկին դուրս է թողել ցուցակից
14:30 Իսրայելը կստիպի՞ Փաշինյանին վերանայել Ցեղասպանության հարցում դիրքորոշումը
12:30 Պուտինը հայտարարել է Կոստանտինովկայի 96%-ը գրավելու մասին
17:50 Ժպիտներ, գրկախառնություններ և կարոտ. ինչպես են դիմավորել Արտաշ Ասատրյանի դստերը
17:30 4-ն էլ մարտական ընկերներ էին. մանրամասներ՝ողբերգական դեպքից. News.am
16:15 Չնայած բաժանմանը՝ նրանք դստեր կողքին են. Դավիթ Աղաջանյանի լուսանկարը՝ դստեր մանկապարտեզի հանդեսից
23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
10:21 Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև վերջնական ազատագրում թրքամետ բռնատիրությունից. Ավետիք Չալաբյան
15:10 Ալեքսանդր Բաբասյանը հաստատեց լուրերը. ով է նրա ընտրյալը