Արտաքին 4 տարի առաջ - 09:46 25-05-2022

Տեխասում հրաձգության հետևանքով զոհվել է 19 երեխա և երկու մեծահասակ

ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդ քաղաքի տարրական դպրոցում երեթշաբթի տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ 19 երեխա և երկու մեծահասակ: Հանցագործը ոչնչացվել է իրավապահների կողմից։ Այս մասին երեքշաբթի հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Տեխասի հանրային անվտանգության վարչության ներկայացուցչին։

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ հաղորդել էր, որ Յուվալդայի դպրոցում կրակ բացողը տեղի բնակիչ, 18-ամյա Սալվադոր Ռամոսն է։ Չարագործը գործել է միայնակ, դեպքի վայր ժամանած ոստիկանները ոչնչացրել են նրան։ Նահանգապետի խոսքով, կասկածյալը զինված է եղել ատրճանակով, բացի այդ, ենթադրաբար, ինքնաձիգ է ունեցել։

Նրա խոսքով, բուժօգնություն է ցուցաբերվում 13 դպրոցականի, նրանցից երկուսին տեղափոխել են Սան Անտոնիո քաղաքի հիվանդանոց։ Բացի այդ, հրազենային վնասվածք է ստացել 45-ամյա մի մեծահասակ։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, միջադեպը սկսվել է մոտավորապես ժամը 12:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին), մեկ ժամ անց ոստիկանությունը հայտարարել է կրակողին ոչնչացնելու մասին։ Նրա շարժառիթների և տուժածների վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել