Մամուլ 4 տարի առաջ - 08:21 25-05-2022

Էլի սխալ ենք հասկացել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։ Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։ Մեր հարցին՝ այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ չի շտապում հերքել կամ խմբագրել Միշելի հայտարարությունը, ՔՊ-ականները չկարողացան պատասխանել։
Ասացին միայն, որ, ըստ ամենայնի, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կհայտարարի այդ մասին։ Ի դեպ, երեկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը թեթեւակի «անոնսեց»՝ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային»։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում