Արտաքին 4 տարի առաջ - 20:58 24-05-2022

ՌԴ-ն արգելել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի 154 անդամի մուտքը երկիր

Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է սահմանել բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների նկատմամբ՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 24-ին հայտարարել է, որ բրիտանացի օրենսդիրներին, այդ թվում՝ արտաքին քաղաքականության նախկին ղեկավար և պահպանողականների առաջնորդ Ուիլյամ Հեյգին, արգելվել է մուտք գործել Ռուսաստան:

Մարտին բրիտանական կառավարությունը անձնական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության խորհրդի «գրեթե ողջ կազմի» դեմ, նշել է ԱԳՆ-ն։ Մոսկվան նաև ընդգծել է, որ Լորդերի պալատի անդամները, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, «ուղղակի ներդրում են ունեցել Լոնդոնում հակառուսական պատժամիջոցների մշակման գործում, որոնք ուղղված են Ռուսաստանի քաղաքական մեկուսացման և նրա տնտեսության ոչնչացման պայմանների ստեղծմանը»:

Երկրի ԱԳՆ-ում հավելել են, որ ռուսական «ստոպ ցուցակի» ընդլայնման աշխատանքները շարունակվում են։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել