Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 20:03 24-05-2022

Բախում հրահրողները որոշել են խաղալ հասարակության վախերի հետ՝ տարածելով տիեզերական ծավալների ստեր. Լ. Ստեփանյան

Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում պատգամավորներներն իրենց ելույթների ընթացում հանդես եկան հայտարարություններով։ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը, անդրադառնալով ընդդիմադիրների՝ ԱԳՆ շենք մուտք գործելուն, ասաց.

«Ով այնպիիսի սուտ ասի, որ ես հավատամ, թագավորությանս կեսը կտամ նրան․ հավանաբար «Հայաստան» դաշինքի պատգամավորները այս մտքով են առաջնորդվում, իսկ իրենց առաջնորդն, իհարկե, ունի թագավորություն, և դրանք գտնվում են ոչ միայն ՀՀ-ում, այև դրա տարածքից դուրս։ Ամեն գնով մայրաքաղաքում բախում հրահրող մեծ սիրահարները որոշել են խաղալ հասարակության վախերի հետ՝ տարածելով տիեզերական ծավալների ստեր։ Լավատեղյակ աղբյուրներն ասում են, որ իշխանին փոխելու են, բայց իշխանափոխություն չի լինի»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր երկու պատգամավորներ առավոտյան ցանկանում էին մուտք գործել ԱԳՆ շենք՝ այնտեղ հանդիպելու ԱԳՆ տարբեր պաշտոնյաների հետ և նրանց փոխանցելու, որ Բրյուսելում Ալիև-Շառլ Միշել-Փաշինյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները առ ոչինչ են, և հայ ժողովուրդը դրանք չի ընդունում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի