Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:53 24-05-2022

Ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության, այլ պետության դեմ. Վլադիմիր Վարդանյան


Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է 22 օրենքի նախագիծ, որի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը իր եզրափակիչ ելույթում ասաց, որ քանի որ քննարկվում է մի օրենքի նախագիծ, որը, ըստ էության ներկայացնելով իր գործընկեր Վահագն Ալեքսանյանի այն ելույթը, որ ընդդիմությունը, ԱԳՆ շենքը արգելափակելով, զբաղվում է մանր խուլիգանությամբ, ասաց.

«Պարոն Ալեքսանյանն ըստ էության անդրադարձավ մի կարևոր դրվագի, որ տեսախցիկի մոտ անձին ստիպում են որոշակի բաներ ասել։ Ասեմ, որ խոշտանգումը ընդգրկում է նաև հոգեբանական խոշտանգման էլեմենտը, և այս կարգի վարվելակերպն ըստ էության շատ է նմանվում ոչ ավել, ոչ պակաս տարիներ առաջ Մերձավոր Արևելքում որոշ խմբավորումների կողմից տեսախցիկների մոտ արվող կամ պահանջվող հայտարարություններին։ Բոլորիս, այդ թվում՝ նաև ինձ, վճարում է ոչ թե պետությունը, այլ հարկատուն, և կտրելով բժշկից ու ուսուցչից հարկ, հնարավորություն տալով, որ մենք ավելի արդյունավետ աշխատենք՝ այս կարգի վարքագիծն ու բացակայություններն ու խոչընդոտելը պետական հիմնարկների աշխատանքներին, ըստ էության, պայքար են ոչ թե կառավարող ուժի, իշխանության դեմ, այլ պետության դեմ»։

Հիշեցնենք, որ մեկնարկել է ԱԺ քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է 23 օրակարգայի հարց։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում