Արտաքին 4 տարի առաջ - 16:08 24-05-2022

Ռուսական զորքերը միտումնավոր են դանդաղեցնում Ուկրաինայի վրա հարձակման տեմպը. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը արտակարգ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում՝ մտավախություն ունենալով ուկրաինական զորքերի ջախջախումից։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մտավախություն ունենալով ուկրաինական զորքերի ջախջախումից՝ Արևմուտքը արտակարգ կերպով կազմակերպել է մահաբեր զենքի մատակարարում։ Ծավալվել է լայնածավալ արշավ՝ ճգնաժամի իրական պատճառների մասին համաշխարհային հանրության ապատեղեկատվության նպատակով։ Երկիր են ուղարկվում ռազմական խորհրդատուներ և մասնավոր ռազմական ընկերությունների աշխատակիցներ, իսկ օտարերկրյա վարձկանների թիվը գերազանցել է վեց հազարը»,- ասել է նա ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։

Շոյգուն հավելել է, որ ռուսական բանակը միտումնավոր դանդաղեցնում է իր հարձակումը, որպեսզի տեղի բնակիչներին թույլ տա տարհանվել։ Դրա համար ստեղծվում են մարդասիրական միջանցքներ, և հայտարարվում է լռության ռեժիմ։

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի հատուկ գործողությունը՝ չնայած Արևմուտքի կողմից Կիևին աջակցությանը և պատժամիջոցների ճնշմանը։ Նախարարը հավելել է, որ հատուկ գործողությունը կշարունակվի մինչև բոլոր խնդիրների լիարժեք կատարումը։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել