Արտաքին 4 տարի առաջ - 15:49 24-05-2022

Ֆրանսիացի նախարարը հրաժարվել է հրաժարական տալ՝ բռնաբարության մեղադրանքների ֆոնին

Ֆրանսիայի համերաշխության, տարեց քաղաքացիների և սահմանափակ հնարավորություններով անձանց ինքնավարության հարցերով նախարար Դամյեն Աբադին սկանդալի մեջ է ընկել այն բանից հետո, երբ մի քանի կանայք նրան մեղադրել են բռնաբարության մեջ, գրում է The Guardian-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ քաղաքական գործչին կասկածում են առնվազն երկու միջադեպի մեջ, որոնք տեղի են ունեցել 2010 և 2011 թվականներին։

Ինքը՝ Աբադը, ով նախարար է նշանակվել մայիսի 20-ին, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները։ Քաղաքական գործչի խոսքով, ինքը ի վիճակի չէ կատարելու ինչ-որ սեքսուալ բռնություն, այդ թվում՝ այն պատճառով, որ տառապում է արտրոգրիպոզով. հենաշարժողական համակարգի բնածին հիվանդություն, որն ախտահարում է մարդու վերջույթները։

«Բոլոր սեքսուալ հարաբերությունները, որոնք եղել են իմ կյանքում, միշտ եղել են համաձայնեցված: Այս մեղադրանքները խորապես վիրավորում են ինձ և իմ շրջապատին։ Միշտ խուսափել եմ բարձրացնել հաշմանդամությանս հարցը։ Ես ստիպված եմ դա անել հիմա, որպեսզի պաշտպանեմ ինձ և նույնիսկ մանրամասն պատմեմ ինտիմ բաների մասին, որպեսզի բացատրեմ, որ այն գործողությունները, որոնցում ինձ մեղադրում են, եղել են ֆիզիկապես անհնար <...> Կրկնում եմ վճռականորեն՝ ես երբեք ոչ մի կնոջ չեմ բռնաբարել իմ կյանքում»,- հայտարարել է Աբադը՝ ի պատասխան մեղադրանքների:

Ինչպես ընդգծել է նախարարը, ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իրեն լիովին անմեղ է համարում և նման քայլի որևէ պատճառ չի տեսնում։ Ավելին, Աբադը ֆրանսիացիներին հավաստիացրել է, որ պատրաստվում է կենտրոնանալ իր աշխատանքի վրա։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել