Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:10 24-05-2022

Համայնքի ֆինանսական ռեսուրսները կառավարելու համար ՏԿԵ նախարարը նոր նախագիծ է բերել ԱԺ

ԱԺ քառօրյա նստաշրջանում առաջին հարցը՝ կառավարության կողմից ներկայացված «Բյուջետային համակարգի մասին օրենքում փոփոխություններ և լարացումներ» կատարելու մասին օրենքի նախագիծն է քննարկվում, որի հիմնական զեկուցողը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն է։

Սանոսյանի խոսքով՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

«ՀՀ համայնքի կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակումը, հնարավություն կտա առավել իրատեսական, առարկայական դարձնել համայնքի զարգացման ծրագիրը, ինչպես նաեւ թույլ կտա համայնքի տարեկան բյուջեի նախագծի կազմման ժամանակ առաջնորդվել արդեն իսկ կազմված ՄԺԾԾ-ով՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով եւ հիմնավորումներով»,- ասաց Սանոսյանը։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ համայնքների համար միջնաժամկետ ծախսային ծրագրերի կազմման գործընթացի օրենսդրական կարգավորումը սահմանել, որը հնարավորություն կստեղծի համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները, որն էլ հիմք կհանդիսանա համայնքի ընթացիկ տարվա բյուջեի մշակման աշխատանքների համար։

Նախագծով սահմանվում է, որ համայնքի ղեկավարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ը ավագանու հաստատմանն է ներկայացնելու միջնաժամկետ ծախսային ծրագրերը՝ կանխատեսելով առաջիկա երեք տարիների եկամուտներն ու ծախսերը, հրապարակելու է պաշտոնական կայքում ու ներկայացնելու մարզպետին։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող