Ներքին 4 տարի առաջ - 11:31 24-05-2022

Լարված իրավիճակ ԱԳՆ-ի դիմաց

Ոստիկանությունը մեծ ուժ է կենտրոնացրել ԱԳՆ-ի դիմաց։ Այս պահին կարմիր բերետավորները, ուժ կիրառելով, փորձում են ԱԳՆ շենքի դիմացից հեռացնել ակցիայի մասնակիցներին։

Ակցիայի մասնակիցները փորձում էին ճեղքել ոստիկանական պատը և մուտք գործել ԱԳՆ։ Հրմշտոց սկսվեց, կարմիր բերետավորները սկսեցին ուժով հետ հրել ցուցարարներին: Ոստիկանների թիվը բավական մեծ է: Ցուցարարները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»

Հիշեցնենք՝ ընդդիմությունը այս պահին շարունակում է արգելափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով