Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 23:12 23-05-2022

Շամպայն, գարեջուր, սիգար... ինչպես տոնեցին հաղթանակները ֆուտբոլիստները և մարզիչները

Ֆուտբոլային weekend-ը հագեցած էր նշանակալի իրադարձություններով։ Առանձնացրել ենք այն ուշագրավ դեպքերը, երբ ֆուտբոլիստները և մարզիչները խելահեղ կերպով են տոնել իրենց թիմի հաջողությունը։

«Միլանը» 11 տարի անց դարձավ Իտալիայի չեմպիոն։ Ուշադրության կենտրոնում բնականաբար «ծերուկն» էր՝ Զլատան Իբրահիմովիչը։ Շվեդ հարձակվողը խաղադաշտ վերադարձավ շամպայնով և սիգարով՝ հերթական անգամ հայտնվելով ֆուտբոլային աշխարհի էպիկենտրոնում։



Այնուհետև, «Միլանի» ֆուտբոլիստները նաև «շամպայնե լոգանք» էին պատրաստել գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի համար։



«Մանչեսթեր Սիթիի» չեմպիոնությունը բուռն կերպով տոնեց գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։



Մանչեսթերում տոնախմբության ժամանակ իսպանացի մարզչին նույնպես նկատել են սիգարով։



Շաբաթը խորհրդանշական էր գերմանական «Լայպցիգի» համար։ Թիմը Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորությամբ պատմության առաջին տիտղոսը նվաճեց՝ դառնալով Գերմանիայի գավաթակիր։ Հետխաղյա ասուլիսի ընթացքում ֆուտբոլիստները մարզչի համար անակնկալ էին պատրաստ՝ «գարեջրային լոգանք»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները