Ներքին 4 տարի առաջ - 17:43 23-05-2022

Ոստիկաններից մեկը պատերազմի մասնակցի մասին ասել է` թքած ունեմ իր վրա

Մենք գրել էինք, որ Երեւանում տեղի ունեցող ցույցի ժամանակ ոստիկանները վնասել էին քաղաքացի Զոհրաբ Իգիթյաբի աչքը։ Նա բուժօգնություն էր ստացել հիվանդանոցում։

Oragir.news֊ի հետ զրույցում Իգիթյանն ասաց, որ աչքի վնասվածքը փոքր-ինչ լավացել է. «Հիմա նորմալ է, մանակցում եմ էլի ցույցերին»։ Թեպետ ոստիկանությունից զանգահարել են նրան, սակայն հրաժարվել է հաղորդում ներկայացնել, նշում է` հույս չունի, որ այս կառավարության ժամանակ իրեն վնասած ոստիկանները կպատժվեն։ Այլ կառույցներից Իգիթյանին չեն զանգահարել, նրանով չեն հետաքրքրվել. «Հույս չունեմ, որ գործը կհասնի իր տրամաբանական ավարտին, կպատժվի մեղավորը, ես անիմաստ քաշքշուկի մեջ եմ ընկնելու, վերջում էլ գործը կարճեն, որովհետեւ եթե ոստիկանը կարող է պատերազմում վիրավորված մասնակցին (զգուշացնեմ, որ «Մարտական խաչի» ասպետ է) ասի` ես թքած ունեմ իր վրա, չեմ կարծում` դրանից հետո իմ աչքը վնասողը կպատժվի»։

Նա մանրամասնեց, որ ցույցի ժամանակ, երբ փորձել են բռնի կերպով պատերազմի մասնակցին բերման ենթարկել, ինքը փորձել է միջամտել, ասել, որ պատերազմի մասնակից է, սակայն ոստիկաններից մեկը ոչ միայն ասել է` թքած ունեմ իր վրա, այլ նաև վնասել է Իգիթյանի աչքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան