Արտաքին 4 տարի առաջ - 13:57 23-05-2022

Ուկրաինայում ՌԴ-ի կորուստները համեմատելի են Աֆղանստանում ԽՍՀՄ-ի 9 տարվա կորուստների հետ

Ուկրաինա ներխուժման առաջին երեք ամիսներին Ռուսաստանը, հավանաբար, նույնքան կորուստներ է կրել, որքան Խորհրդային Միությունը Աֆղանստանում իննամյա պատերազմի ժամանակ։ Այս մասին հաղորդել է բրիտանական հետախուզությունը։

Ուկրաինական պատերազմի ընթացքի մասին մեկ այլ զեկույցում բրիտանական հետախուզությունը ռուսական կողմի մարդկային կորուստների բարձր մակարդակը կապում է առանձին ստորաբաժանումների մարտավարական վատ պատրաստվածության, հրամանատարական ճկունության բացակայության հետ, որը նպաստում է ձախողումներին և սխալների կրկնությանը, ինչպես նաև օդային անբավարար աջակցության հետ։

Մայիսի կեսերին բրիտանական ռազմական հետախուզությունը պնդում էր, որ Ռուսաստանն արդեն կորցրել է ցամաքային մարտական ​​ուժերի մոտ մեկ երրորդը, որը կուտակել էր փետրվարին՝ Ուկրաինա ներխուժումից առաջ: Այդ ժամանակ այդ խմբավորումը գնահատվում էր մոտ 150 հազար մարդ։ Սակայն այս տվյալներից պարզ չէ, թե կորուստների որ մասն է անդառնալի (այսինքն՝ զոհվածներն ու վիրավորումներից մահացածները)։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել