Ավելին 4 տարի առաջ - 23:04 22-05-2022

Իվանկա Թրամփը Լեհաստանում հանդիպել է ուկրաինացի ընտանիքների հետ

ԱՄՆ նախկին նախագահի դուստրը՝ հասարակական գործիչ Իվանկա Թրամփը, մեկնել է Կրակով և Վարշավա, որտեղ հանդիպել է Ուկրաինայի և Լեհաստանի կրոնական առաջնորդների հետ։

Նա թվիթերում գրել է, որ երախտապարտ է վերջին մի քանի օրերի համար և այն բանի համար, որ կարողացել է ականատես լինել Լեհաստանում գտնվող՝ Ուկրաինայից տարհանված ընտանիքների սիրուն, ուժին և տոկունությանը: