Արտաքին 4 տարի առաջ - 19:16 22-05-2022

«Աերոֆլոտ»-ը երեք ամսից ստիպված կլինի ապամոնտաժել իր ինքնաթիռները՝ պահեստամասերի պակասի պատճառով

«Աերոֆլոտ» ավիաընկերությունը պատժամիջոցների պատճառով շուտով պահեստամասերի պակասի կբախվի իր Boeing և Airbus ինքնաթիռների համար, գրում է Bloomberg-ը։

Իր աշխատունակությունը պահպանելու համար «Աերոֆլոտ»-ը պետք է երեք ամսից սկսի իր որոշ ինքնաթիռների ապամոնտաժումը պահեստամասերի, կարծում են IBA ընկերության փորձագետները: Boeing-ի ու Airbus-ի արտադրանքը ռուսական ինքնաթիռներով փոխարինել գոնե մոտ ապագայում հնարավոր չի լինի։

Bloomberg-ը նաև նշում է, որ պատերազմը վերջ է դրել միջազգային մրցանակների արժանացած ռուսական ավիաընկերության հավակնոտ ծրագրերին, որն ուներ աշխարհում նորագույն ինքնաթիռներով պարկերից մեկը: Պատժամիջոցների պատճառով «Աերոֆլոտ»-ը ոչ միայն կորցրել է իր ինքնաթիռների պահեստամասերի հասանելիությունը, այլև ստիպված է եղել կտրուկ կրճատել իր արտաքին երթուղային ցանցը: Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբում «Աերոֆլոտ»-ը թռչում էր 56 երկիր, գրում է Bloomberg-ը, իսկ մայիսի կեսերին թռչում է միայն 13 ուղղություններով: Ավիաընկերության ուղևորահոսքը կտրուկ նվազել է:

«Տեսանելի ապագայում «Աերոֆլոտը» հիմնականում կլինի ներքին շուկայի վրա աշխատող ավիաընկերություն», - կարծում է Առնոլդ Բարնետը՝ Մասաչուսետսի տեխնոկոգիական ինստիտուտի ավիացիոն անվտանգության փորձագետ:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
07:50 Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում վերանորոգվում են ռմբապաստարանները, վերակառուցում մետրոն․ euronews